Մատչելիության հղումներ

Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում


«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն:

«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում», - նշված է հաղորդագրությունում:

Քաղաքացիական ավիացիան նաև տեղեկացնում է, որ գործի վերաբերյալ անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

Հիշեցնենք, որ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հայկական գրանցում ունեցող Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում:

Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG