Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան հաղթահարում է կորոնավիրուսի համավարակը


Մեծ Բրիտանիայի վարչաետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, 5 ապրիլի, 2021թ.
Մեծ Բրիտանիայի վարչաետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, 5 ապրիլի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, որ երկիրն աստիճանաբար հսկողության տակ է առնում կորոնավիրուսի համավարակը:

Միացյալ Թագավորությունում զանգվածային պատվաստումների գործընթացը շարունակվում է, իսկ նոր ախտահարումների թիվը հետզհետե նվազում է:

«Մենք արդեն հաղթահարում ենք պանդեմիան, անկասկած, իրավիճակը հիմա շատ ավելի բարվոք է, բայց մենք պարտավոր ենք չափազանց զգուշավոր մնալ և հետևել համավարակը զսպելու կանոններին: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մայիսի 17-ին մենք էլ ավելի կթուլացնենք կարանտինը, և եթե ամեն ինչ ընթանա մեր նախատեսված ծրագրով՝ հունիսի 21-ից այն ամբողջությամբ կչեղարկենք»,- ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG