Մատչելիության հղումներ

Հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը ժամանել է Հայաստան


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև ստորագրել միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG