Մատչելիության հղումներ

«Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին», ասում է Տեր-Պետրոսյանը


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի երեկվա այցին Սյունիքի մարզ, դրվագներից մեկը անվանելով «նողկալի»:

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից», - Ilur.am-ի փոխանցմամբ` կարծում է Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը:

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին երեկ բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։

XS
SM
MD
LG