Մատչելիության հղումներ

Հարիրի․ «Հռոմի պապը Լիբանան կժամանի միայն կառավարության ձևավորումից հետո»


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է հովվապետական այցով ժամանել Լիբանան միայն երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումից հետո։ Դա հայտնի է դարձել այսօր Վատիկանում Կաթոլիկ եկեղեցու հովվապետի և Լիբանանի վարչապետի պաշտոնում առաջադրված Սաադ Հարիրիի հանդիպման ընթացքում։

«Նա ցանկանում է Լիբանան գալ, բայց միայն կառավարության ձևավորումից հետո։ Դա յուրատեսակ ուղերձ է լինելու Լիբանանի բնակիչներին, որ մենք պարտավոր ենք կառավարություն ձևավորել», - Հռոմի պապի հետ հանդիպումից հետո հայտարարել է Սաադ Հարիրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG