Մատչելիության հղումներ

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը


Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, «Ազատության»-ը փոխանցեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները ապրիլի 6-ին արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը բարձր դատարանի կողմից անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։

XS
SM
MD
LG