Մատչելիության հղումներ

Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի


Armenia-Government session took place,22April,2021
Armenia-Government session took place,22April,2021

Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև կկնքվի համաձայնագիր, որով ՀՀ-ն10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 միլիարդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։

«Մասնավորապես` նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք-շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,- կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Աջակցության գումարի մինչև 5 միլիոն դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ:

Բացի այդ, նախատեսվում է պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների՝ մինչև 50 տոկոսի փոխհատուցում: Նախատեսվում է նաև Արցախում մշտապես բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց հիպոթեկային, գյուղատնտեսական և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ վարկերի մասով մասնակի կամ ամբողջական փոխհատուցում առաջիկա երեք տարիների համար:

Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաև, որ Արցախի գյուղական բնակավայրերում նախկինում լքված և կիսակառույց տների շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի շնորհիվ տունը կորցրած 300 արցախցի ընտանիք է հայրենիք վերադարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG