Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՆԳՆ-ը երկարաձգում է երկրի տարածքում օրինական գտնվելու հիմք չունեցող անձանց ժամանակավոր կացության ժամկետը


Ռուսաստան - Ուզբեկստանցի աշխատանքային միգրանտը Սամարայի շրջանի արևածաղկի դաշտում, արխիվ
Ռուսաստան - Ուզբեկստանցի աշխատանքային միգրանտը Սամարայի շրջանի արևածաղկի դաշտում, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին՝ հայտնելով, որ երկարաձգում է Դաշնության տարածքում օրինական գտնվելու իրավաբանական հիմք չունեցող անձանց ժամանակավոր կացության ժամկետը:

Նման անձանց գերատեսչությունը խորհուրդ է տալիս դիմել ՌԴ ՆԳՆ տարածքային մարմիններին, որպեսզի որոշում կայացվի երկարաձգել նրանց և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր կացության ու գրանցման համապատասխան թույլտվությունները:

«Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածներում աշխատանքային ռեսուրսների սղությունը, հնարավոր է օրինականորեն ներգրավել Ռուսաստանում մնացած օտարերկրյա քաղաքացիներին` աշխատելու շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներում», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Ռուսաստանի ՆԳ փոխնախարարը հայտարարել էր, որ ԱՊՀ ապօրինի միգրանտները երկու ամիս ունեն երկրի տարածքը լքելու համար, հակառակ դեպքում նրանց սպառնում են պատիժներ, ընդհուպ մինչև՝ Ռուսաստանից արտաքսում և սահմանների փակում։

Ռուսաստանում այժմ գտնվող հայաստանցի միգրանտների թիվն անցնում է 61 հազարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG