Մատչելիության հղումներ

ԱՄՆ 107 կոնգրեսականներ Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Ավելի քան հարյուր ամերիկացի կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տան ղեկավարին հղած նամակը ստորագրել են 107 օրենսդիրներ՝ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից։

«Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է հայերի ցեղասպանության առաջին օրերի 106-ամյա տարելիցը՝ Օսմանյան կայսրությունում 1915-ից մինչև 1923 թվականները տեղի ունեցած 1,5 միլիոն հայերի սպանությունները և ավելի քան մեկ միլիոնի տեղահանումները։ Տասնամյակներ շարունակ, երբ աշխարհի առաջնորդները ճանաչել են 20-րդ դարի առաջին այդ ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանել», - ասվում է նախագահ Բայդենին հասցեագրված ամերիկացի օրենսդիրների նամակում։

«Պարոն նախագահ, ինչպես Դուք էիք նշել անցած տարվա ապրիլի 24-ին Ձեր հայտարարությունում՝ «լռությունը հանցակցություն է»։ Միացյալ Նահանգների կառավարության խայտառակ լռությունը հայերի ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ շատ երկար է տևում, ինչին պետք է վերջ դրվի», - հիշեցրել են կոնգրեսականները՝ կոչ անելով Սպիտակ տան ղեկավարին կատարել խոստումը և ասել ճշմարտությունը։

Նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել էր 2019 թվականի դեկտեմբերին ամերիկյան Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը: «Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը», - հայտարարել էր Բայդենը և 2020-ի ապրիլին խոստացել ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG