Մատչելիության հղումներ

Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումները:

Արցախի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը տրամադրվելու է 6 ուղղություններով՝ ՀՀ կառավարության հետ միասին:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետներում մշակել համապատասխան կարգերը և սկսել ծրագրերի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG