Մատչելիության հղումներ

Շվեյցարիան բարմեն ռոբոտ է ստեղծել


Շվեյցարիական F&P Robotics ընկերությունը արհեստական բանականության տարրերով օժտված բարմեն ռոբոտ է ստեղծել, որի աշխատանքը համավարակի պայմաններում նվազեցնում է մարդկանց միջև շփումները, բայց կորոնավիրուսի համավարակից հետո էլ նրա աշխատանքը կարող է օգտակար լինել։

Բարնին, այդպես է կոչվում ռոբոտը, կարող է ընդունել հաճախորդի պատվերը, ալկոհոլային խմիչքներով 16 տեսակի կոկտեյլ պատրաստել, զովացուցիչ 8 ըմպելիք մատուցել, սուրճ և թեյ պատրաստել, ու նույնիսկ հաճախորդի հետ շփվել, կատակներ անել։

Ընկերության առևտրի գծով տնօրեն Ջերի Կոլոմբոն ասել է, թե իրենց նպատակը մարդկանց ռոբոտներով փոխարինելը չէ, այլ լրացնել հնարավորությունները, օրինակ օգտագործել շուրջօրյա աշխատանքի համար։

Բարնիի գինը 120 հազար շվեյցարիական ֆրանկ է։ F&P Robotics ընկերությունը արդեն երկու ռոբոտ է վաճառել Օմանին ու Չիանաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG