Մատչելիության հղումներ

Պուտինն ամենամյա ուղերձում համառոտ անդրադարձել է Ղարաբաղին, սպառնացել Արևմուտքին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային խորհրդին ուղղված ամենայա ուղերձում համառոտ անդրադարձել է Ղարաբաղին, նշելով, որ պատերազմը դադարեցնելու գործում Ռուսաստանը գլխավոր դերակատարությունն է ունեցել։

Իր ուղերձում Պուտինը սպառնացել է Արևմուտքին, ասելով՝ եթե որևէ մեկը փորձի Ռուսաստանի հանդեպ անցնել «կարմիր գիծը, ապա նրանք այնպես կփոշմանեն, ինչպես երբեք չեն փոշմանել ոչ մի բանի համար»։

Նա ասել է, թե Մոսկվան իրեն զուսպ է պահում, չնայած մի շարք երկրներ ցանկացած առիթով, երբեմն նաև առանց առիթի «Ռուսաստանից կառչելու անպարկեշտ սովորություն ունեն», և նա նշել է, որ Մոսկվայի զսպվածությունը պետք չէ որպես թուլություն ընկալել։

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը չի ցանկանում այրել կամուրջները, բայց եթե որևէ մեկը բարի մտադրությունը թուլություն ընկալի և մտադրվի վերջնականապես այրել, կամ նույնիսկ պայթեցնել կամուրջները, ապա պետք է իմանա, որ պատասխանը կլինի «հավասարազոր, արագ և խիստ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG