Մատչելիության հղումներ

Նախկին ոստիկան Դերեկ Շովինը մեղավոր ճանաչվեց Ջորջ Ֆլոյդի սպանության համար


Մարդիկ Դերեկ Շավինի դատավարությանից հետո Նյու Յորքում երթ են անում, 20-ը ապրիլի, 2021թ.

Ամերիկյան դատարանը նախկին ոստիկան Դերեկ Շովինին մեղավոր ճանաչեց Ջորջ Ֆլոյդի սպանության համար։ Ակնկալվում է, որ երդվյալ ատենակալների որոշումից մոտավորապես 1,5 ամիս անց դատարանը կկայացնի վերջնական դատավճիռը։

Ոչ կանխամտածված սպանության համար առաջադրված մեղադրանքներով նախկին ոստիկանին 40 տարվա ազատազրկում է սպառնում։ Դերեկ Շովինի մեղավոր ճանաչելու լուրը մեծ ուրախությամբ ընդունեցին հատկապես Մինիապոլիսի ակտիվիստները, որտեղ անցյալ տարի ոստիկանների գործողության հետևանքով մահացել էր սևամորթ Ջորջ Ֆլոյդը։ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ևս ակտիվիստները, սևամորթների իրավունքների պաշպանները երեքշաբթի բազմամարդ հավաքներ անցկացրեցին։

Նյու Յորքում ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, թե կցանկանար, որ նախկին ոստիկանը դատապարտվեր մահապատժի։ «Դա դաժան է, բայց մենք ամեն օր ոստիկանների գործողությունների պատժառով զոհվող մարդիկ ենք տեսնում, առանց մեղքի ու պատճառի»,- ասել է նա։

2020-ի մայիսին ոստիկանները Ջորջ Ֆլոյդին, կասկածելով անօրինական հանցավոր արարքների մեջ, բերման ենթարկելու ժամանակ պառկեցրել էին գետնին։ Դերեկ Շովինը ծնկով սեղմել էր նրա կոկորդը և ութ րոպե պահել այդ վիճակում, չնայած Ֆլոյդը մի քանի անգամ ասել էր, թե շնչահեղձ է լինում։

Նրա մահից հետո ԱՄՆ-ով մեկ բողոքի հուժկու ակցիաները մի քանի ամիս չէին դադարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG