Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ վարույթ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ։

Ըստ կոմիտեի՝ քրեական գործը հարուցվել է Պաշտպանության նախարարության Կապանի ռազմական ոստիկանության բաժնում՝ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, ասված է հաղորդագրությունում:

Նարեկ Խաչատրյանի դին հայտնաբերվել է երեկ, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում՝ ծառից կախված վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG