Մատչելիության հղումներ

Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան Մամուլի ազատության համաթվի վերջին հորիզոնականներում են


Բելառուսում բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումները և Լեռնային Ղարաբաղի պատերազմի լուսաբանմանը խոչընդոտելը այն գործոններից են, որոնք Արևելյան Եվրոպային և Կենտրոնական Ասիային պահում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած Մամուլի ազատության 2021 թվականի համաշխարհային համաթվի վերջին հորիզոնականներում:

Փարիզում տեղակայված կազմակերպությունը միաժամանակ ընդգծում է, որ մամուլի ազատության ապագայի համար ամենաանհանգստացնողը զարգացումներն են Ռուսաստանում, որոնց հաջորդել է «անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ներգրավմամբ քաղաքական գործընթաց»:

Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի ոստիկանությունը երբեք չէր գործադրել լրագրողների նկատմամբ այնքան մասշտաբային և համակարգված բռնություն, ինչպիսին կիրառում էր Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին աջակցող բողոքի ցույցերի լուսաբանումը կանխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG