Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ Հավելի անվան մրցանակը շնորհվեց սաուդցի իրավապաշտպանին


ԵԽԽՎ Հավելի անվան մրցանակը շնորհվեց սաուդցի իրավապաշտպանին: 31-ամյա Լուջեյն Ալխաթլուլը սաուդական ֆեմինիստական շարժման առաջնորդներից է, նա պայքարել է թագավորությունում կանանց իրավունքների համար, ինչի համար բազմիցս բանտարկվել է։

Վերջին անգամ նա ազատազրկման էր դատապարտվել անցած տարի և ազատ արձակվել շաբաթներ առաջ միջազգային հանրության ճնշման արդյունքում։

Չեխիայի նախկին նախագահ, ժողովրդավարության համար իր պայքարով հայտնի Վացլավ Հավելի անվան մրցանակը նշանավորում է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության գործում ակնառու վաստակը: 60 հազար եվրո կազմող մրցանակը հանձնվում է 2013 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG