Մատչելիության հղումներ

Գերմանիայի նոր կանցլեր կարող է դառնալ «կանաչների» առաջնորդներից Աննալենա Բերբոկը


Գերմանացի քաղաքական գործիչ Աննալենա Բերբոկ, արխիվ
Գերմանացի քաղաքական գործիչ Աննալենա Բերբոկ, արխիվ

Գերմանիայի նոր կանցլեր կարող է դառնալ «կանաչների» առաջնորդներից Աննալենա Բերբոկը։ Բունդեսթագի ընտրություններում կուսակցությունը որոշել է նրան առաջադրել կառավարության ղեկավարի պաշտոնում։ Գերմանական լրատվամիջոցները Բերբոկի հաղթելու հնարավորությունները բարձր են գնահատում։

40-ամյա Բերբոկը 2013 թվականից Բունդեսթագի պատգամավոր է, մասնագիտությամբ քաղաքագետ է, նախկինում պետական կառույցներում չի աշխատել։ Օրենսդիր մարմնում նա համակարգում է կլիմայի և Գերմանիայի արևելյան հողերի հարցերը, քաղաքական գործիչը նաև էկոնոմիկայի, էներգետիկայի և Եվրամիության հարցերով հանձնաժողովի անդամ է։

Արտաքին քաղաքական հարցերում Բերբոկը հայտնի է Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատությամբ, նա մասնավորապես դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտին՝ պնդելով, որ գազատարը հակասում է եվրոպացիների աշխարհա-ռազմավարական շահերին, կլիմայի պաշտպանությանը և Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG