Մատչելիության հղումներ

Մահացել է իրանցի գեներալ Մոհամադ Հեջազին


Իրանցի գեներալ Մոհամադ Հոսեյնզադե Հեջազի, արխիվ
Իրանցի գեներալ Մոհամադ Հոսեյնզադե Հեջազի, արխիվ

Մահացել է Իրանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորական Մոհամադ Հոսեյնզադե Հեջազին․ նա ղեկավարում էր Թեհրանի ռազմական քաղաքականությունն ու գործողությունները տարածաշրջանում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում։

Ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների՝ 65-ամյա գեներալի մահվան պատճառը սրտային հիվանդությունն էր, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2020 թվականի հունվարին՝ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից կարճ ժամանակ անց Հեջազին նշանակվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, մինչ այդ երկար տարիներ ղեկավարել էր կազմակերպության ոստիկանական կառույցը։

Նրա պաշտոնավարման ընթացքում էր, երբ 2009 թվականին Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերը ոստիկանական ուժերը ցրեցին աննախադեպ բռնի ուժով։ Այդ իրադարձություններից հետո Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել մի խումբ իրանցի պաշտոնյաների՝ այդ թվում Հեջազիի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG