Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ


Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստը։

Խորհրդարանն այսօր քվեարկեց և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը:

Այն ընդունվեց ձայների 102 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

Ազգային ժողովը ձայների 103 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մեկ այլ օրինագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG