Մայիսի 4-ից Վրաստանի տարածքում սկսվելու է կիրառվել նաև կորոնավիրուսի դեմ չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով՝ այս պահին վրացական իշխանությունների տրամադրության տակ չինական պատվաստանյութի 100 հազար չափաբաժին կա, որոնք կներարկվեն երկրի 50 հազար քաղաքացիների՝ երկու անգամ երեքշաբաթյա ինտերվալով։