Մատչելիության հղումներ

Իրանը և Սաուդյան Արաբիան բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ


Իրաքի և Իրանի միջև՝ Մանդալիի սահմանային անցակետ իրաքյան կողմում, արխիվ
Իրաքի և Իրանի միջև՝ Մանդալիի սահմանային անցակետ իրաքյան կողմում, արխիվ

«Իրանը և Սաուդյան Արաբիան գաղտնի բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները», - տեղեկացնում է «Ֆայնենշել Թայմս» պարբերականը՝ նշելով, որ ուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 9-ին Բաղդադում՝ Իրաքի իշխանությունների միջնորդությամբ։

Իրանցի և սաուդցի պաշտոնյաները առաջին հանդիպման ընթացքում քննարկել են Յեմենում գործող իրանամետ խմբավորումների՝ Սաուդյան Արաբիայի դեմ իրականացվող հարձակումների թեման։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Էր-Ռիյադի կողմից բանակցություններին մասնակցել է Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների ղեկավար Խալիդ Բին-Ալի ալ Հումայդանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG