Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» հավանություն է տվել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ԵՄ ծրագրին


«Վրացական երազանք» կուսակցությունը ստորագրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հեղինակած ճանապարհային քարտեզը։ Կուսակցության հանրային կապերի գծով պատասխանատու Շալվա Պապուաշվիլին տեղեկացրել է, որ փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Եվրոպացի պաշտոնյայի կողմից մի քանի շաբաթ շարունակված բանակցությունների արդյունքում մշակված ծրագրով նախատեսվում է ընտրական և դատաիրավական համակարգերի արմատական բարեփոխումներ անցկացնել, ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսական հնարավորություն է ստեղծվում։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների անցկացմանը կհամաձայնեն միայն այն դեպքում, եթե աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Վրացական երազանքը» 40 տոկոսից քիչ ձայն ստանա։

Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը մերժել են իշխող ուժի կողմից առաջ քաշված այս նախապայմանը՝ հրաժարվելով ստորագրել Դանիելսոնի մշակած փաստաթղթի տակ։

XS
SM
MD
LG