Մատչելիության հղումներ

Կուբայում ավարտին է մոտենում Կաստրոների կառավարման դարաշրջանը


Կուբայում ավարտին է մոտենում Կաստրոների կառավարման դարաշրջանը։ Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոն հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու և թոշակի անցնելու մասին։

Կուսակցության ուրբաթ օրը Հավանայում մեկնարկած համագումարի ընթացքում 89-ամյա Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ հրաժարվում է կառավարման լծակներից՝ դրանք փոխանցելով իշխող ուժի ներսում ներկայացված համեմատաբար երիտասարդ սերնդի գործիչներին։

Կաստրոն Կուբան ղեկավարում էր 2011 թվականից ի վեր՝ իշխանությունը ստանալով իր եղբորից՝ Կուբայի երկարամյա ղեկավար Ֆիդել Կաստրոյից։ Վերջինս Կուբան կառավարում էր ավելի քան 50 տարի՝ 1959 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ռաուլ Կաստրոյի հրաժարականից հետո Կուբայի Կոմկուսի առաջին քարտուղարի լիազորությունները կստանձնի 61-ամյա նախագահ Միգել Դիաս-Կանելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG