Մատչելիության հղումներ

Մոսկվան Մինսկին առաջարկում է քննարկել հարկային համակարգերի ինտեգրման հարցը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, Մինսկ, 16-ը ապրիլի, 2021թ․

Ռուսաստանի վարչապետը նախագահի հանձնարարությամբ մեկնել է Մինսկ և առաջարկել Բելառուսին քննարկել երկու երկրների հարկային համակարգերի ինտեգրման հարցը։

«Դա պետք է որ շահավետ լինի երկու կողմի համար էլ, և ոչ մի դեպքում չի նշանակում, թե մի համակարգը կլանելու է մյուսին», - ասել է Միխայիլ Միշուստինը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի սեղանին դնելով ինտեգրման՝ ռուսական կողմի ծրագիրը։

Բելառուսի նախագահն, իր հերթին, տեղեկացրել է, որ վերջին օրերին Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են նոր թափ հաղորդել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կայացմանը։ Հենց այս հարցերը քննարկելու համար, ասել է Լուկաշենկոն, ինքը հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG