Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը անակնկալ այցով ժամանել է Քաբուլ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, 15-ը ապրիլի 2021թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, 15-ը ապրիլի 2021թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախապես չազդարարված այցով այսօր ժամանել է Քաբուլ։ Աֆղանստանի մայրաքաղաքում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հանդիպել է երկրի նախագահ Աշրաֆ Գանիի, Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլայի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Այս այցով ես ցանկանում եմ ի ցույց դնել Միացյալ Նահանգների անփոփոխ աջակցությունն Աֆղանստանի Իսլամական Հանրապետությանն ու աֆղան ժողովրդին», - հայտարարել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարի այցը Քաբուլ մեկնարկել է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին որոշման պաշտոնական հրապարակումից մեկ օր անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG