Մատչելիության հղումներ

Կրեմլում առայժմ վաղ են համարում Պուտին-Բայդեն հնարավոր հանդիպման մանրամասների վերաբերյալ խոսելը


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, Մոսկվա, 14-ը ապրիլի, 2021թ․

«Առայժմ վաղ է խոսել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման մանրամասների մասին», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Մենք նոր առաջարկ ենք ստացել, այն պետք է ուսումնասիրվի, վերլուծվի», - ասել է Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ որտեղ և երբ կարող է կայանալ Բայդենի և Պուտինի հանդիպումը։ «Առաջնորդները պայմանավորվել են այդ հարցերի քննարկումը թողնել դիվանագիտական խողովակներին», - ասել է Պեսկովը, հավելելով՝ առայժմ նախապատրաստական որևէ աշխատանք չի սկսվել։

Երեկ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ջո Բայդենն առաջարկել է Վլադիմիր Պուտինին առաջիկա ամիսներին դեմ առ դեմ հանդիպում ունենալ՝ որևէ երրորդ երկրում։

Սպիտակ տունը միաժամանակ ընդգծել էր, որ այս առաջարկը չի փոխում Ռուսաստանի հանդեպ Բայդենի վարչակազմի՝ նախորդից առավել կոշտ դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG