Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը և Արմեն Ղուլարյանը քննարկել են Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը


Ապրիլի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և Աարցախի քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի ավերված բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականգնման և նոր բնակավայրերի կառուցման գործում ՀՀ կառավարության աջակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG