Մատչելիության հղումներ

Քննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը


Սյունիքի մարզի գյուղերից մեկը

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ- ռուսական ռազմական դաշինքն է, այսօր Ազգային ժողովում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով դրանք ամրապնդված են մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

«Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է՝ հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները», - ասաց վարչապետը։

Նա ընդծեց, որ այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը կներառի նախ կառուցվածքային, ապա՝ բովանդակային փոփոխություններ։

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվաքը պետք է էականորեն կարողանանք փոխել։ Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, նաև արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ։

Հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պաշտպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացարձակապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG