Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ Բայդենն այսօր կհայտարարի Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին


Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ
Ամերիկացի զինծառայողներ Աֆղանստանում, արխիվ

Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր կհայտարարի Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին։ Գործընթացը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը՝ «Ալ-Ղաիդա»-ի կողմից Ամերիկայի դեմ իրականացված ահաբեկչություններից 20 տարի անց։

Զորքերի դուրսբերման ժամանակացույցը հաստատվել էր դեռ նախորդ վարչակազմի՝ Դոնալդ Թրամփի օրոք, այն ժամանակ, սակայն, Վաշինգտոնը խոստացել էր, որ գործընթացը կավարտվի մայիսին։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ամերիկան մտադիր է այսուհետ կենտրոնանալ Աֆղանստանում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG