Մատչելիության հղումներ

Ջաբրայիլում այսօրվա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն


Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն, հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG