ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բեռլինում Գերմանիայի գործընկերոջ հետ կայացած բանակցություններից հետո հայտնել է, որ ԱՄՆ-ն 500 լրացուցիչ զինծառայողներ է տեղակայելու Գերմանիայում։
Գերմանիայի պաշտպանության նախարարն այդ որոշումը գնահատել է «համերաշխության ուժեղ ազդանշան»։
Ջո Բայդենի վարչակազմը վերանայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերը 12 հազարով կրճատելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։