Մատչելիության հղումներ

ԱՀԿ գլխավոր տնօրենը լավատես է՝ համավարակը կարող է կանգնեցվել


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, թե COVID 19-ի համավարակը հաղթահարելու համար աշխարհը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց մահաբեր վիրուսը հնարավոր է վերահսկել վակցինաների ու համաճարակների կանխարգելման միացյալ ջանքներով։

«Համավարակի վերջը դեռ հեռու է։ Բայց մենք լավատեսության շատ պատճառներ ունենք։ Այս տարվա առաջին երկու ամիսներին հիվանդության ու մահացության դեպքերի նվազումը ցույց է տալիս, որ վիրուսը և նրա տեսակները կարող են կանգնեցվել։ Վակցինաների արդարացի բաշխմամբ և առողջապահական միջոցառումներով մենք կարող ենք համավարակը վերահսկողության տակ վերցնել մի քանի ամսվա ընթացքում», - Ժնևում, երեկ անցկացված ասուլիսում, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։

XS
SM
MD
LG