ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել է Գերմանիա։
Պենտագոնի ղեկավարն այս շրջագայության ընթացքում այցելելու է նաև Իսրայել, Բրիտանիա ու Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
Այցի մեկնարկին Պենտագոնը հաղորդել էր, որ Օսթինը գործընկերների հետ հանդիպումներում քննարկելու է պաշտպանության ոլորտում միջազգային հարաբերությունների կարևորությունը, վերահաստատելու ԱՄՆ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան անվտանգության ապահովմանը։
Այսօր Գերմանայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հետ հանդիպումից հետո Պենտագոնի ղեկավարին է միանալու ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրանք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցություններ են անցկացնելու առաջնահերթ մի շարք հարցերի շուրջ, այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտը։