Մատչելիության հղումներ

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված․ կառավարություն


Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված, հայտնում է կառավարությունը։

Գործադիրը մանրամասնում է՝ առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի որոշմամբ ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի հեղափոխությունից հետո էր։

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արշակյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

XS
SM
MD
LG