Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը և Իրանի դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ ընդունել է Երևանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG