Մատչելիության հղումներ

Կանադան դադարեցնում է Ղարաբաղյան պատերազմում կիրառված ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային


Ադրբեջան - Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռրող սարքը ցուցադրվում է Բաքվում շքերթի ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2020թ․

Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին Ղարաբաղյան վերջին պատերազմում։

Խոսքը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող դետալների մասին է, որոնց մատակարարումը սառեցվել էր դեռ պատերազմի օրերին, բայց՝ ժամանակավորապես։

Երեկ արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակեց վերջնական որոշումը, ընդգծելով՝ այն կայացվել է պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննության արդյունքում, որը վստահելի ապացույցներ է գտել Լեռնային Ղարաբաղում կանադական սարքավորումների օգտագործման մասին։

Հետաքննությունն սկսվել էր պատերազմի օրերին, երբ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը հաղորդել էր, թե Ղարաբաղի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Wescam ընկերությունը։

Մանրամասները տե՛ս այստեղ



XS
SM
MD
LG