Մատչելիության հղումներ

Գյումրեցի բոլոր ծանրամարտիկները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են մեդալներով


«Մոսկվայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 5 ծանրամատիկներից 5-ն էլ այսօր տուն վերադարձան մեդալներով՝ ոսկի, արծաթ ու բրոնզ», - նշում է քաղաքապետարանի սպրոտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

«Ունենք մեկ ոսկե մեդալ, մեկ արծաթե մեդալ, երկու բրոնզե մեդալ։ Հինգն էլ մեդալակիրներ են․ նաև Ռաֆայել Հարությունյանը մեդալ նվաճեց մեկ վարժությունից։ Ցավոք սրտի, մի կիլոգրամ հերիք չարեց, որ ընդհանուր հաշվարկում գրավեր երրորդ տեղը», - հավելում է Ղազարյանը։

Չնայած անձրևին, քաղաքի մուտքի մոտ ծանրարդներին դիմավորելու էին եկել մարզասերները: 102 կգ քաշային կարգում առաջին 2 հորիզոնականները զբաղեցրին հայ ծանրորդներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը։ Երրորդը՝ ադրբեջանցի մարզիկը:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանն ասում, որ հաղթանակը կրկնապատկվեց, երբ հետեվում թողեցին ադբեջանցի ծանրորդին․ - «Էնքանով է հաճելի զգացողություն, որ հակառակորդն էլ մեր հակառակորդ երկրից էր, և կրկնապատկվեց հաղթանակի զգացողությունը։ Ավելի արտահայտիչ էր»։

Սամվել Գասպարյանը իր հաղթանակները մշտապես նվիրել է Յուրի Վարդանյանին, քանի որ նրա զարմիկն է: Այս անգամ հաղթանակը պատերազմում զոհված հայ հերոսներին է նվիրել․ - «Միանշանակ, հաղթանակս նվիրում եմ մեր զոհված եղբայրներին։ Իրենց կյանքերը չխնայեցին մեր սահմանները պահելու համար, մեր պետութունը պահելու համար։ Միանշանակ նվիրում եմ նրանց հիշատակին»։

Գերծանր քաշային 2 գյումրեցիներ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը նվաճեցին արծաթ ու բռոնզ: Վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն հայ ծանրորդների նկատմամբ քաշայի առավելություն ունի՝ շուրջ 25 կգ: Գոռ Միասյանն ասում է, թե քայլ առ քայլ մոտենում է և մի օր վրացի ծանրորդին գուցեև կարողանա հաղթել, - «Անձնական արդյունքները գերազանցվում են անընդհատ։ Էս մրցումներին էլ իմ անձնական արդյունքը նորից չորս կիլոգրամ բարելավեցի։ Քիչ-քիչ մոտենում ենք, կրճատում ենք տարբերությունը, և օրերից մի օր կգա էն պահը, որ կհասնենք և կանցնենք»։

Մեկ տարուց ավելի է մազրիկները միջազգային մրցումների չէին մասնակցել և, ինչպես խոստովանում է Գոռ Մինասյանը, հետ էին վարժվել․ - «Նորից զգացինք այն ամենը, ինչ որ զգացել էինք տարի, երկու տարի առաջ»։

Հայաստանի հավաքականը Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալային հաշվարկում 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ հայ ծանրորդները 8 մեդալ էին նվաճել՝ 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG