Մատչելիության հղումներ

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է կորոնավիրուսի դեմ Sputnik V վակցինան արտադրելու շուրջ


Ռուսաստանից Հայաստան բերված Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը, «Զվարթնոց» օդակայան, Երևան, 8 ապրիլի, 2021թ.
Ռուսաստանից Հայաստան բերված Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը, «Զվարթնոց» օդակայան, Երևան, 8 ապրիլի, 2021թ.

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ բանակցում է կորոնավիուսի դեմ Sputnik V ռուսական վակցինան արտադրելու հարցի շուրջ: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, պատվաստանյութի արտադրությունը սկսելու համար անհրաժեշտ է մասնագիտական արտադրական ենթակառուցվածք:

«Հուսով եմ, որ մեր դեղագործական ընկերությունները ներդրումներ կանեն այդ համատեղ արտադրության համար»,- ասել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, Sputnik V պատվաստանյութը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական հաստատություններում բնակվողները և ծառայողները:

Առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, անցած շաբաթ արդեն առաքվել է Հայաստան: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա-1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանին անհրաժեշտ է պատվաստանյութի շուրջ 1 միլիոն դեղաչափ:

XS
SM
MD
LG