Մատչելիության հղումներ

Չինաստանի իշխանությունները 2,8 միլիարդ դոլարի տուգանք են պահանջում Alibaba կորպորացիայից


Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման, արխիվ
Alibaba ընկերության հիմնադիր Ջեկ Ման, արխիվ

Չինաստանի իշխանությունները 2,8 միլիարդ դոլարի տուգանք են պահանջում Alibaba կորպորացիայից՝ հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում։ Սա ամենախոշոր տուգանքն է երկրի պատմության ընթացքում։

Ընկերության հիմնադիր, Չինաստանի ամենահարուստ անձը համարվող Ջեկ Ման ամիսներ առաջ քննադատել էր երկրի պաշտոնյաներին և նրանց վարած տնտեսական, ֆինանսական քաղաքականությունը, ինչից հետո Պեկինը հետաքննություն է սկսել նրա գլխավորած ընկերություններում։

Ջեկ Մայի կարողությունը Forbes-ի գնահատմամբ՝ կազմում է 65,5 միլիարդ դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG