Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը վաղը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանի հետ խորացող լարվածության ֆոնին, վաղը կմեկնի Թուրքիա՝ նախագահ Էրդողանի հետ հանդիպման։

Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ Զելենսկու այցի հիմնական նպատակն է խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Անցած տարեվերջին կողմերը համաձայնագիր էին ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։ Ավեի վաղ Կիևը Թուրքիայից գնել և փորձարկել էր «Բայրաքթարներ», որոնց օգնությամբ, ըստ ռազմական փորձագետների, Ադրբեջանին հաջողվեց հաջողության հասնել ղարաբաղյան վերջին պատերազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG