Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գլխավոր դատախազը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ


Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնով, արխիվ
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնով, արխիվ

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ռուսաստանյան իրավապահ համակարգի ղեկավարը պնդել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցության գերակայություններից է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների հետևանքով տուժածների իրավունքների վերականգնումն ու տարածաշրջանում հանցավորության աճի կանխարգելումը։

Ավելի վաղ՝ երեկ, Կրասնովը ժամանել էր Հայաստան, հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս շնորհակալագիր էր հանձնել Կրասնովին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց վերադարձի ապահովման ուղղությամբ ձեռնարկած ջանքերի համար։ Թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացվել Ռուսաստանի գլխավոր դատախազի կողմից՝ պաշտոնական հաղորդագրությունը չէր մանրամասնել։


XS
SM
MD
LG