Մատչելիության հղումներ

Երեկ հայտնաբերվել է ևս 9 աճյուն


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ հայտնաբերվել է ևս 9 աճյուն:

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

XS
SM
MD
LG