Մատչելիության հղումներ

Արաքչի․ «Վիեննայի բանակցություններում որոշակի առաջընթաց է նկատվում»


«Իրանի միջուկային ծրագրի վերագործարկման շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները դեռ չեն ավարտվել, սակայն որոշակի առաջընթաց այդ ուղղությամբ առկա է», - այսօր իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում նշել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

Դիվանագետը նաև նշել է, որ Թեհրանի տեսակետն անփոփոխ է. - «Վաշինգտոնը պետք է վերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որից հետո Իսլամական Հանրապետությունը կվերադառնա համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG