Մատչելիության հղումներ

Գերմանա-հունգարական դիվանագիտական սկանդալ՝ «Հերթայի» մարզչի պաշտոնանկության պատճառով


«Հերթա» ակումբի մարզիչ Զոլթ Պետրին, արխիվ
«Հերթա» ակումբի մարզիչ Զոլթ Պետրին, արխիվ

Բուդապեշտում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներն այսօր հրավիրվել են Հունգարիայի ԱԳՆ՝ Բունդեսլիգայի «Հերթա» ակումբի մարզիչ Զոլթ Պետրիի պաշտոնանկության պատճառով։

Հունգարիայի քաղաքացի հանդիսացող Պետրին դարպասապահների հետ աշխատանքի համար պատասխանատու մարզչի պաշտոնից հեռացվել էր Բուդապեշտում լույս տեսնող «Մադյար Նեմզեթ» թերթին տված հարցազրույցից հետո։ Այդ հարցազրույցում նա խստորեն քննադատել է ԵՄ իմիգրացիոն քաղաքականությունը՝ այն որակելով որպես՝ «Եվրոպայի բարոյալքման վառ վկայություն»։

Հունգարիայի դիվանագիտական գերատեսչությունը, սակայն, մարզչի պաշտոնանկությունը որակել է որպես «ազատ խոսքի ոտնահարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG