Մատչելիության հղումներ

Անհետ կորած ադրբեջանցի զինվորների հարազատները ցույց են կազմակերպել Բաքվի կենտրոնում


Բողոքի ակցիա Բաքվում, արխիվ

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների հարազատներն այսօր ցույց են կազմակերպել Բաքվի կենտրոնում՝ իշխանություններից պահանջելով հստակ տեղեկություններ հաղորդել նրանց ճակատագրի մասին։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, նախագահի աշխատակազմի դիմաց հավաքված ցուցարարներն աջակցության խնդրանքով դիմել են նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին։

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցի զինվորականների հարազատները պնդում էին, որ նրանց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, պաշտոնյաները անտեսում են անհետ կորածների ընտանիքների առջև ծառացած խնդիրները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարներին ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի հունվար ամսվա դրությամբ անհետ կորած զինծառայողների թիվը երկրում հասնում էր 64-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG