Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհի խոշորագույն իսլամական պետությունների ղեկավարներին կոչ է արել միջպետական առևտրում հրաժարվել ամերիկյան դոլարից։
«Խիստ կարևոր է, որպեսզի մենք կենտրոնանանք տեղական տարադրամերով առևտրի վրա։ Դա հնարավորություն կտա մեր երկրները պաշտպանել վալյուտային ռիսկերից», - հայտարարել է Թուրքիայի նախագահը այսպես կոչված «Իսլամական ութնյակի» ղեկավարների այսօր կայացած հեռավար հավաքի ժամանակ։
Համաժողովին Թուրքիայի նախագահից բացի մասնակցում էին նաև Իրանի, Եգիպտոսի, Պակիստանի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Մալայզիայի և Բանգլադեշի ղեկավարները։