Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց համաներման օրինագծին


Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց համաներում շնորհելու օրինագծին։

Ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ այս նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից, և/կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց մասնակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր մշակութային ոլորտների զարգացմանը։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց՝ նախագծի հիմքում դրված է նաև մարդասիրության և համերաշխության սկզբունքը։

«Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ մինչև պատերազմի մեկնարկը, 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարաված վարժական հավաքից, և/կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց և ՀՀ Քրեական օրնսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկախվող, մողադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ», - հստակեցրեց Բադասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG