Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը հրետակոծել է Հալեպից հյուսիս գտնվող գյուղերը


Սիրիա - Թուրքիայի բանակի զինվորները և սիրիացի զինյալները Աֆրինի շրջանում, արխիվ
Սիրիա - Թուրքիայի բանակի զինվորները և սիրիացի զինյալները Աֆրինի շրջանում, արխիվ

Թուրքիայի զինված ուժերն ու Անկարայի հովանավորության ներքո գործող սիրիական խմբավորումները հրետակոծել են Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրեր։ Այս մասին հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիական աղբյուրների փոխանցմամբ` թուրքական բանակը և զինված ընդդիմության կազմում գործող թուրքամետ խմբավորումները շուրջ 200 հրթիռ և հրանոթային արկ են արձակել Թել-Ռիֆաաթ և Աֆրին քաղաքների մերձակա բնակավայրերի ուղղությամբ՝ վնասելով տեղի բնակիչների տները և ենթակառույցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG