Մատչելիության հղումներ

Լավրովը Իսլամաբադում անդրադարձել է նաև աֆղանական խնդիրներին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իսլամաբադում այսօր բանակցություններ է վարել Պակիստանի իր գործընկեր Շահ Մահուդ Կուրեյշիի հետ, քննարկելով նաև Աֆղանստանի իրավիճակը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Պակիստանը երկարամյա ներգրավվածություն ունեն Աֆղանստանի խնդիրներում։

Սա վերջին ինը տարիների ընթացում Ռուսաստանի արտգործնախարարի առաջին այցն է Պակիստան, որը կատարվում է զգայուն շրջանում՝ մոտենում է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար սահմանված վերջնաժամկետը, իսկ խաղաղ բանակցություններում էական առաջընթաց չկա։

1980-ական թվականներին ԱՄՆ-ն և Պակիստանը նախկին Խորհրդայի Միության օկուպանտ զորքերի դեմ կռվող աֆղանցիների զինյալների հիմնական աջակիցներն էին։ Հիմա Ռուսաստանը մտահոգված է, որ եթե ամերիկյան զորքերը դուրս բերվեն, Աֆղանստանի անհանգիստ իրավիճակը կարող է տարածվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG