Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին գտնվում է Թբիլիսիում, որտեղից առևանգվել էր 4 տարի առաջ


Lրագրող Աղֆան Մուխտարլին, արխիվ

Ադրբեջանցի լրագրող Աղֆան Մուխտարլին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գտնվում է Թբիլիսիում։ Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա Թբիլիսի է եկել իր առևանգման գործի հետ կապված։

Նրա փաստաբանը «Ֆորմուլա» հեռուստաընկերությանն ասել է, որ իր պաշտպանյալի առևանգման գործը արդեն 4 տարի չի հետաքննվում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մուխտարլին որոշել է համագործակցել դատախազության հետ և պատասխանել ցանկած հարցի։

Աֆղան Մուխտարլին Ադրբեջանից Վրաստան էր փախել 2015-ին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 2017-ի մայիսի 29-ին նա Թբիլիսիում անհետացել էր ու մի քանի օրից հայտնի դարձավ, որ գտնվում է Բաքվի բանտում։ Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում էին, որ հատուկ ծառայությունները լրագրողին առևանգել են։ Վրաստանի իշխանությունները կտրականապես հերքում են նրա առևանգմանը մասնակցություն ունենալու, Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքները։

Ադրբեջանում բանտարկված լրագրողը, միջազգային ճնշումների արդյունքում, 2020-ի գարնանը ազատ էր արձակվել ու տեղափոխվել Գերմանիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG